Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին
Մշակույթ
12:20 15/10/2016
Հայաստան

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին

Դեռևս սեպտեմբերի սկզբին  Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ հիմնանորոգումից հետո տուն-թանգարանը բացվելու է նույն ամսվա վերջին: Սակայն թանգարանի դռները դեռ փակ են:

Այսօր Panorama.am-ին Ռուզան Սարյանն ասաց, որ տուն-թանգարանը հաստատ կվերաբացվի նոյեմբերին:

«Նոր ցուցադրության  կազմակերպման հետ կապված աշխատանքներ կան անելու: Մանր-մուներ բաներ են, ձգվում են»,-  նշեց նա:

Հիշեցնենք՝ 2013 թ. մայիսի 1-ից Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը չի գործում. մշակութային օջախը հիմնանորոգվում է:

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը ստեղծվել է Երևանում Հայաստանի կառավարության հատուկ որոշմամբ, բացվել է 1967թ. նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին: Մ. Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:

Հիմնանորոգումից հետո թանգարանը չորս հարկ է ՝ նախկին երեք հարկի փոխարեն: Չորրորդ հարկի դահլիճն օգտագործվելու է և միջոցառումների, և ժամանակավոր ցուցադրությունների, և համերգների կազմակերպման համար:


Ցուցասրահ «Հեքիաթներ և երազներ», (1903֊1907)


Ցուցասրահ «Սարյանի արևելքը»


Վարպետի արվեստանոցում ...

Լուսանկարները՝ Martiros Sarian House-Museum ֆեյսբուքյան էջից

Placeholder
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի նոյեմբերին