Պիկե. «Առանց լարվածության «Էլ կլասիկոն» կկորցնի կյանքի ու մահվան զգացումը»
Սպորտ
11:45 15/10/2016
Աշխարհ

Պիկե. «Առանց լարվածության «Էլ կլասիկոն» կկորցնի կյանքի ու մահվան զգացումը»

«Բարսելոնի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն պատմել է «Ռեալի» հանդեպ իր վերաբերմունքի մասին։ 29-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ սիրում է լարել մթնոլորտը «Էլ կլասիկոյից» առաջ։

«Այո, խոստովանում եմ, սիրում եմ սադրել «Ռեալին»։ Ինձ դուր է գալիս, որ մեր ակումբների միջև այդ լարվածությունը գոյություն ունի։ Բնականաբար, խոսքը հարցի մարզական կողմի մասին է։ Ես կարծում եմ, որ առանց դրա մարդիկ ֆուտբոլը չեն սիրի։ Առանց լարվածության «Էլ կլասիկոն» կկորցնի կյանքի ու մահվան զգացումը, այն բանի գիտակցումը, որ ամեն ինչ վճռվում է կոնկրետ մեկ խաղում։

Հարկ է նշել, որ նույնիսկ Մոուրինյոյի ու Գվարդիոլայի օրոք մենք՝ խաղացողներս, միշտ ընդհանուր լեզու ենք գտել»,- Պիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
 

Placeholder