Նավթի համաշխարհային գները նվազում են
Տնտեսություն
10:06 15/10/2016
Հայաստան

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:

Այսպիսով, Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,20%-ով՝  հասնելով  50,34  դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,13%-ով՝ հասնելով բարելի համար 51,96  դոլարի։

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գները նվազում են