Ֆրանսիան օգտագործում է Թուրքիայի ակտիվությունը սահմանափակող բոլոր գործոնները. Հրանտ-Մելիք Շահնազարյան
Քաղաքական
13:07 17/10/2016
Հայաստան

Ֆրանսիան օգտագործում է Թուրքիայի ակտիվությունը սահմանափակող բոլոր գործոնները. Հրանտ-Մելիք Շահնազարյան

«Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը սպասելի էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ սա շարունակական գործընթաց էր և հասկանալի է, որ այստեղ իր ազդեցությունն է ունեցել թե մեր դիվանագիտական աշխատանքը, թե Ֆրանսիայում բնակվող մեր սփյուռքի աշխատանքը:

«Այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաև Ֆրանսիայի շահերը տարածաշրջանում: Պաշտոնական Փարիզը լավ հասկանում է, որ ցեղասպանությունն այն գործոնն է, որը թույլ է տալիս սահմանափակել Թուրքիայի ակտիվությունը Հարավային Կովկասում կամ Մերձավոր Արևելքում, ինչպես նաև թույլ է տալիս արգելքներ դնել Թուրքիայի հնարավոր անդամակցությանը Եվրոպական միությանը»,-ասաց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ֆրանսիան չի ցանկանում Եվրապայի արևելքում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իրեն ուժեղ մրցակից տեսնել, դրա համար այն գործոնները, որոնք սահմանափակում են Թուրքիայի ակտիվությունը, օգտագործում է:
 

Placeholder
Ֆրանսիան օգտագործում է Թուրքիայի ակտիվությունը սահմանափակող բոլոր գործոնները. Հրանտ-Մելիք Շահնազարյան