Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց
Առողջություն
12:14 17/10/2016
Հայաստան

Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց

Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանի Դաշնությունում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ նրանցից 2-ը` տղամարդ և կին, տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց։ Երկուսի մոտ էլ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։ Առավոտյան համայցից հետո ինտենսիվ թերապիայի բաժանմունքից նրանց տեղափոխել են հիվանդասենյակ։ 

Տուժած մյուս երկու տղամարդիկ  շարունակում են բուժումը  Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում։  Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Բոլոր տուժածներն ամբողջ ծավալով ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, բոլորի մոտ արձանագրվել է դրական շարժընթաց։
 

Placeholder
Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից վիրավորվածների մոտ արձանագրվել է դրական շարժընթաց