Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ
Տնտեսություն
17:15 17/10/2016
Հայաստան

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ

Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են. «Հավատարիմ մնալով Կոնվերս Բանկը առաջատար  տեխնոլոգիական բանկի վերածելու քաղաքականությանը, ինչպես նաև շարունակելով բանկային ծառայությունների մատուցումը  էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու ռազմավարությունը՝ Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ, որը հնարավորություն է տալիս միասնական ինտերնետային հարթակի օգնությամբ կատարել տարբեր տիպի վճարումներ:

Այդ պորտալի գործարկմամբ Կոնվերս Բանկը հոգ է տանում  ոչ միայն իր հաճախորդների մասին.  պորտալով վճարումներ կարող են իրականացնել ոչ միայն միայն Կոնվերս Բանկի հաճախորդները, այլև ԱՐՔԱ պրոցեսինգային ընկերության անդամ բանկերի թողարկած ԱՐՔԱ, Վիզա և Մաստերքարտ քարտերի քարտապանները:

Այցելելով Կոնվերս բանկի պաշտոնական կայքը՝ քարտապանները կկարողանան վճարումներ իրականացնել իրենց  հարմար պահին և իրենց հարմար վայրից՝ վճարելով կոմունալ, կապի և հեռահաղորդակցության ոլորտի օպետատորների (Ucom, Beeline, Vivacell MTS, Ростелеком) մատուցած ծառայությունների, ավտոմեքենաների կայանման համար, ինչպես նաև մարել կայանման տուգանքները:

Հաճախորդներին առավել հարմարավետ պայմաններ առաջարկելու նպատակով առաջիկա ամիսներին կգործարկվի նաև Կոնվերս Բանկի Մոբայլ Բենքինգ հավելվածը»:

 

Placeholder
Կոնվերս Բանկը գործարկել է վճարային նոր պորտալ