Վստահեցնում եմ՝ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի. Նաիրա Զոհրաբյան
Իրավունք
14:20 18/10/2016
Հայաստան

Վստահեցնում եմ՝ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի. Նաիրա Զոհրաբյան

«Որևէ օրենսգիրք պետք չէ երկրում ազատ, արդար ընտրություն անցկացնելու  համար, եթե երկրում, իսկապես կա քաղաքական համաձայնություն անցկացնել ազատ, արդար ընտրություններ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա, չպետք է հանրությանը ներկայացնել, որ, ընդունելով ընդդիմության բոլոր առաջարկները, փակում են ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանցքները:

«Իհարկե, լավ է ընտրացուցակների հրապարակումը: Բայց պետք չէ անընդհատ հղում անել Վենետիկի հանձնաժողովին, որ մենք դրան գնացինք Վենետիկի հանձնաժողովի կարծր դիմադրությունը հաղթահարելու համար: Այդ Վենետիկի հանձնաժողովին մենք էլ ենք հանդիպում: Իհարկե, իրենք ունեին որոշակի վերապահում, բայց հաստատ չէին կախվի, եթե 2007, 2003 և մյուս ընտրությունների ժամանակ ևս գնայինք ընտրացուցակների հրապարակման ճանապարհով: Վստահեցնում եմ՝ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի: Մի ներկայացրեք  ընտրացուցակների հրապարակումը որպես միջազգային հանրության կոշտ դիմադրությունը հաղթահարելու հերոսական ճիգ»,- նշեց իր ելույթում Ն. Զոհրաբյանը:

Նա ասաց, որ ԲՀԿ-ն նախագծի առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնելու են երկու առաջարկ՝ ապաքրեականացնել սուտ հայտարարության համար դրույթը, երկրորդը բունասային համակարգի վերաբերյալ է, որը, պատգամավորի գնահատմամբ, բացարձակ անարդար է:

Նաիրա Զոհրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Placeholder
Վստահեցնում եմ՝ Ջիանի Բուքիքիոն ինքնասպան չէր լինի. Նաիրա Զոհրաբյան