Պաշտոնական. Լևոն Արոնյանը և Արիանե Կաուիլին անվնաս են և գտնվում են Թեհրանում
Սպորտ
17:51 18/10/2016
Հայաստան

Պաշտոնական. Լևոն Արոնյանը և Արիանե Կաուիլին անվնաս են և գտնվում են Թեհրանում

Այսօր մամուլում տարածված այն տեղեկությունը, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը և Արիանե Կաուիլին կորել են Իրանի լեռներում, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Արոնյանն ու Արիանեն, ովքեր բարձրացել էին Դամավանդ լեռը, իջել են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել:
 

Placeholder
Պաշտոնական. Լևոն Արոնյանը և Արիանե Կաուիլին անվնաս են և գտնվում են Թեհրանում