Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ, որի օրակարգում եղել է երկու հարց՝ կառավարության նոր ծրագրի նախագծի քննարկումը և այն ընդունելու նպատակով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու որոշումը։ Ծրագիրը կառավարությունում արժանացել է հավանության և որոշվել է հոկտեմբերի 20-ին ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի օրակարգում կլինի ծրագիրը։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Նախորդ կառավարությունների ծրագրից այս մեկը սկզբունքորեն տարբերվում է։ Եթե նախկին բոլոր ծրագրերի նախաբաններում առկա է եղել «ծրագիրը ներառում է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները» նախադասությունը տարբեր ձևակերպումներով, այս մեկում նման ակնարկ անգամ չկա։ Սա պատահականությո՞ւն է, թե նոր վարաչեպտի սկզբունքային մոտեցումը՝ առայժմ դժվար է ասել»,-նշել է թերթը։