ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար
Առողջություն
12:22 19/10/2016
Հայաստան

ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար

«Հայաստանում այս պահին կեղծ դեղերի հայտնաբերման, դրանք շրջանառությունից դուրս բերման գործող կարգեր կան, սակայն առաձանապես արդյունավետ չեն, քանի որ ներկա պահին կա ԵԱՏՄ տարածքից անկառավարելիորեն և չգրանցած ձևով անհատների կողմից դեղորայքի ներմուծում Հայաստանի տարածք»,-Ազգային ժողովի արտահերթ նիստում «2015 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրության վավերացման հարցի քննարկմանն ասաց  ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Ըստ նրա, համապատասխան մարմիններն ամեն ինչ անում են որպեսզի դեղատնային ցանցում կատարվող ստուգումների ժամանակ հայտնաբերեն նման դեղերը:

«Նման տասնյակ փորձեր ունենք: Դուրս ենք բերել շրջանառությունից»,- ասաց փոխնախարարը:

Ս. Խաչատրյանի կարծիքով, համատեղ և միասնական կանոնակարգերի մշակման ճանապարհով կկանխեն ոչ միայն արտահանումը, նաև արտադրությունը, տարածումը:

 

Placeholder
ԵԱՏՄ-ից անկառավարելիորեն և չգրանցված ձևով անհատների կողմից դեղորայք է ներմուծվում ՀՀ. Փոխնախարար