Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում
Մշակույթ
09:23 19/10/2016
Հայաստան

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում

ՀՀ կառավարության նոր ծրագրի նախագծով նախատեսվում է միջազգային առաջավոր փորձի կիրառմամբ՝ մշակութային արտադրանքի  և ծառայությունների պատմամշակութային ժառանգության և մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանում, ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնելու համար նպաստավոր պայմանների ապահովում, այդ լեզուներով գրքերի և պարբերական մամուլի հրատարակմանն աջակցության ցուցաբերում:  Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքում տեղադրված կառավարության ծրագրի նախագծից, որը նախօրեին կառավորության կողմից հավանության է արժանավել: 

Ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում օտարերկրյա պետություններում  հայկական 400 պատմամշակութային հուշարձանների  հաշվառում, վավերագրում և առկա տեղեկատվական շտեմարանի համալրում,  Հայաստանում  պատմամշակութային անշարժ հուշարձանների 200 պահպանական գոտիների նախագծում և հաստատում, պետական միասնական կադաստրային համակարգում 10 պատմամշակութային անշարժ հուշարձանների ներառում, 2 հնավայրերի ամրակայման, թանգարանացման և 15 հնագիտական վայրերի մշակութային գտածոների ուսումնասիրման և թանգարանացման աշխատանքների իրականացում:

Մեկ տարում Հայաստանի մարզերում իրականացվելու է 40 խոշոր մշակութային  միջոցառում, երեխաների շրջանում մշակութային ժառանգության հասանելիության բարձրացման նպատակով ստեղծվելու է տարբեր տարիքային խմբերի համար  5 թանգարանում նոր մոտեցումներով  ցուցադրական հարթակներ:

Ըստ նախագծի՝ 2017 թվականի ընթացքում ծրագրվում է  թանգարանների վիրտուալ (նաև բջջային) տեղեկատվական համակարգերի ստեղծում, շնորհալի երեխաների և պատանիների ստեղծագործական ունակությունների զարգացմանն ուղղված նպատակային ծրագրերի իրականացում, երաժշտական գործիքների շրջանառու հիմնադրամն առնվազն 70 գործիքով համալրում, երաժշտական և արվեստի դպրոցների համար հայալեզու 20 անվանում ուսումնամեթոդական ձեռնարկների մշակում և տպագրում:

Հաջորդ տարվա ընթացքում իրականացվելու է օտարերկրյա պետություններում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված առնվազն 90 մշակութային միջոցառում, պական աջակցությամբ իրականացվող 40 ծրագրի միջոցով ազգային մշակույթի հանրահռչակում, հանրության շրջանում հայրենասիրական ոգու բարձրացմանն ուղղված նպատակային 10 ծրագիր: 

Placeholder
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է մեկ տարում 2 հնավայրի ամրակայում