Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Զորի Բալայանի որդին՝ իրենց հիվանդանոցի փակման մասին.«Իրավունք»
Լուրեր են շրջանառվում, որ օրերս փակվել է «Երևան բժշկական կենտրոն» անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական էր, սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդի՝ Դավիթը։ Ըստ լուրերի նա խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչ արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։ Թե որքանո՞վ է վերոհիշյալ լուրը համապատասխանում իրականությանը և այլ մանրամասների հետ կապված «Իրավունք»-ը զրուցել է Զորի Բալայանի կրտսեր որդու՝ Հայկ Բալայանի հետ, ով տեղի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է։
«Ցավոք, այո, մեր հիվանդանոցը փակվում է»,-թերթի հետ զրույցում ասել է Հայկ Բալայանը:
Խոսելով հիվանդանոցի փակման պատճառների մասին՝ վերջինս նկատել է. «Նախկին տնօրենը, ով նաև համասեփականատերն է, իր տարիների գործունեության ընթացքում հարկային պարտավորություններ է ունեցել հիվանդանոցի հետ կապված։ Բավական մեծ գումարների մասին է խոսքը։ Այդ գումարները ժամանակին չեն վճարել պետությանը, առաջացել են տույժ-տուգանքներ, որի հետևանքով հիմնարկը ընկել է կալանքի տակ։ Եվ այսօր, փաստորեն, մենք դատապարտված ենք ուրիշի սխալների պատճառով փակել հիվանդանոցը։ Երեկվանից արդեն ամբողջ հիվանդանոցը հոսանքազրկվել է և այլևս չի կարողանում իր բնականոն գործունեությունը շարունակել։ Իհարկե, նախկին հիվանդները գալիս են, կոսուլտացիաներ ենք անում, մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր հետագա ճակատագիրը։ Այսինքն՝ այնպես չի, որ հիվանդանոցի դռները «պլոմբվել» են, կամ բժիշկները դռները փակել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։