ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան
Քաղաքական
16:00 19/10/2016
Հայաստան

ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան

Հինգ խմբակցություն Ընտրական օրենսգրքի շուրջ եկել է կոմպրոմիսային լուծման,-Ազգային ժողովի արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի  երկրորդ ընթերցման և ամբողջական ընդունելու մասին հարցի քննարկմանն ասաց հիմնական զեկուցող, կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է այսօր, սակայն պայմանավորվածություն կար, որ առկա խնդիրը պետք է քննարկեն և  երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնեն: Խնդիր էր առաջացել ընտրակեղծիքների մասին հայտարարություն տված անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հոդվածի շուրջ:

Դ. Հարությունյանն ասաց, որ պայմանավորվածության համաձայն, 2-5 տարի ազատազրկմամբ քրեական պատասխանատվություն է նախատեսվում, երբ սուտ հայտարարություն է արվում դիտավորյալ: Այս դեպքում պահպանավել է նախագծով ներկայացված պատժաչափը:

«Եթե խոսքը վերաբերում է անզգուշությանը, անփութությանը, քրեական պատասխանատվությունը մեղվում է, կլինի տուգանք՝  նվազագույն աշխատավարձի 200-800-ապատիկը, կամ՝ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով: Այսինքն՝ էական մեղմում տեղի ունեցավ»,- ասաց Դ. Հարությունյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը տաս առաջարկություն է ներկայացել ԸՕ վերաբերյալ, որոնցից մի քանիսն ընդունվել են:

«Վաղը քվեարկությունից առաջ կստանաք ամբողջական  փաթեթը, որն արտացոլում է իմ ելույթում արծարծված խնդիրները, դրանից հետո նոր կքվեարկեք, որպեսզի համոզված լինեք, որ այն, ինչ-որ ասացի, պատշաճորեն արտացոլված է նախագծում»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Placeholder
ԸՕ շուրջ քաղաքական ուժերը եկել են կոմպրոմիսային լուծման. Դ.Հարությունյան