Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը. Չի-Ֆուն Չան
Քաղաքական
18:08 19/10/2016
Հայաստան

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը. Չի-Ֆուն Չան

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սինոփսիսի» նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը՝ նախագահական նստավայրում ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների հանձնման արարողության ժամանակ:

Նրա խոսքերով՝ շփումը, ինտերնետը և ՏՏ ոլորտի այլ միջոցները նպաստում են, որպեսզի Հայաստանում ոլորտը զարգանա:

«Ինձ դուր է գալիս հայկական մշակույթը, քանի որ այն դեպի ընտանիք և դեպի կրթություն է կողմնորոշված»,- ասաց  Չի-Ֆուն Չանը:

Նա խոսքում ասել է, որ  վերջին տասը տարիների ընթացքում Հայաստանում բազմաթիվ  փոփոխություններ են տեղի ունեցել:

«10 տարի առաջ «Սինոփսիսի» ճարտարապետները չունեին այնքան շփում աշխարհի այլ երկրներում աշխատող հաճախորդների հետ, բայց այսօր Հայաստանի ճարտարագետներն աշխատում են աշխարհով մեկ սփռված մեզ համար կարևոր հաճախորդների ամենակարևոր նախագծերի վրա: Եվ ՏՏ ոլորտի այս մրցանակը շատ կարևոր է, քանի որ այն նախապատրաստում է հաջորդ սերնդի ՏՏ մասնագետների ճանապարհը»,- ընդգծել է  Չի Ֆուն Չանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Նախագահի կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Placeholder
Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը շարունակում է մնալ ամենակարևորներից մեկը. Չի-Ֆուն Չան