Զորի Բալայանի որդին՝ իրենց  հիվանդանոցի փակման մասին.«Իրավունք»
08:49 19/10/2016

Զորի Բալայանի որդին՝ իրենց հիվանդանոցի փակման մասին.«Իրավունք»

Լուրեր են շրջանառվում, որ օրերս փակվել է  «Երևան բժշկական կենտրոն»  անունով հայտնի  հիվանդանոցը, որը գտնվում է  Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցը սեփական էր, սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդի՝  Դավիթը։  Ըստ լուրերի նա խնդիրներ է ունեցել  իր գործընկերոջ հետ, ինչ արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։  Թե որքանո՞վ է վերոհիշյալ լուրը համապատասխանում իրականությանը և այլ մանրամասների հետ կապված «Իրավունք»-ը զրուցել է  Զորի Բալայանի կրտսեր որդու՝ Հայկ Բալայանի հետ, ով տեղի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է։ 

«Ցավոք, այո, մեր հիվանդանոցը փակվում է»,-թերթի հետ զրույցում ասել է Հայկ Բալայանը:

 Խոսելով հիվանդանոցի փակման պատճառների մասին՝ վերջինս նկատել է. «Նախկին տնօրենը, ով նաև  համասեփականատերն է, իր տարիների գործունեության ընթացքում  հարկային պարտավորություններ է ունեցել  հիվանդանոցի հետ կապված։  Բավական մեծ գումարների մասին է խոսքը։  Այդ գումարները ժամանակին  չեն վճարել պետությանը, առաջացել են տույժ-տուգանքներ, որի հետևանքով հիմնարկը ընկել է  կալանքի տակ։  Եվ այսօր,  փաստորեն,  մենք դատապարտված ենք  ուրիշի սխալների պատճառով  փակել հիվանդանոցը։  Երեկվանից արդեն ամբողջ հիվանդանոցը հոսանքազրկվել է և այլևս չի կարողանում  իր բնականոն գործունեությունը  շարունակել։  Իհարկե, նախկին  հիվանդները գալիս են, կոսուլտացիաներ ենք անում, մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր հետագա ճակատագիրը։ Այսինքն՝ այնպես չի, որ հիվանդանոցի դռները «պլոմբվել» են, կամ բժիշկները դռները փակել են»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Placeholder