ՊԵԿ նորանշանակ ղեկավարը երկու շաբաթ է  տվել  «կարգոներին»՝  իրենց  գործունեությունը դադարեցնելու համար. ՀԺ
Օրվա մամուլ
08:50 21/10/2016

ՊԵԿ նորանշանակ ղեկավարը երկու շաբաթ է տվել «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար. ՀԺ

ՀՀ մաքսային  ծառայությանը  մոտ կանգնած  «Հայկական ժամանակ»-ի աղբյուրները պնդում են, թե  պետեկամուտների կոմիտեի  նորանշանակ  նախագահ  Վարդան Հարությունյանը  երկու շաբաթ է  տվել  այսպես կոչված « կարգոներին»՝  իրենց գործունեությունը դադարեցնելու համար։

 Խոսքը այն «տրանսպորտային»  ընկերությունների  մասին է,  որոնք  ներկրումներով զբաղվող փոքր  և միջին  տնտեսվարողների  ապրանքները  արտերկրից տեղափոխում են Հայաստան,  մութ սխեմաներով իրականացնում  մաքսազերծումը և  հանձնում դրանք  ապրանքների տերերին։  Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է,  որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են  հանցավոր համաձայնության շրջանակներում։  ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց  հետո  արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են  վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ 

Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը,  պարզ կդառնա շատ շուտով։

Placeholder
ՊԵԿ նորանշանակ ղեկավարը երկու շաբաթ է տվել «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար. ՀԺ