Սեյրան Օհանյանի կինն ասել է, որ պատրաստվում է դիմում գրել. «Հրապարակ»
Օրվա մամուլ
08:48 21/10/2016

Սեյրան Օհանյանի կինն ասել է, որ պատրաստվում է դիմում գրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` օրերս առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին է հանդիպել  նրա խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը` Սեյրան Օհանյանի կինը, և ասել, որ պատրաստվում է դիմում գրել. իրենք միմյանց չեն ճանաչում, ինքն աշխատանքի է անցել Դերենիկ Դումանյանի օրոք, որը նաև իր գիտական ղեկավարն էր, այժմ նպատակահարմար չի գտնում աշխատել:  Ըստ թերթի, Ալթունյանն ասել է` որոշումը Ձերն է:

Երեկ առողջապահության կայքում դեռ կար Ռ․ Խաչատրյանի անունը, սակայն, թերթը տեղեկություններով, նրա սենյակը նախարարությունում արդեն ազատվել է, այնտեղ Ալթունյանի բերած նոր աշխատակիցներն են նստում։ «Ռուզան Խաչատրյանն այս պահին արձակուրդում է»,- «գրե՞լ է նա ազատման դիմում»  թերթի  հարցին ի պատասխան, ասել է ԱՆ մամլո պատասխանատու Անահիտ Հայթայանը:

Placeholder
Սեյրան Օհանյանի կինն ասել է, որ պատրաստվում է դիմում գրել. «Հրապարակ»