Պետական հիմնարկների  աշխատակիցներին  արգելվել է  աշխատանքային  ժամերին Facebook մտնել. «Ժողովուրդ»
Օրվա մամուլ
08:43 22/10/2016

Պետական հիմնարկների աշխատակիցներին արգելվել է աշխատանքային ժամերին Facebook մտնել. «Ժողովուրդ»

Վերջին տարիներին սովորական է դարձել  այն երևույթը, որ պետական կառավարման  համակարգի  աշխատակիցները, այդ թվում՝ նաև ղեկավար  կազմի ներկայացուցիչները,  աշխատանքային ժամերի  ֆեյսբուքում զավզակություններով են զբաղված։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝  պետական կառավարման հիմնարկների բոլոր  աշխատակիցներին  արգելված է  աշխատանքային  ժամերին՝  9։00-ին մինչև 18։00-ն համացանցերում ճեմել։

«Աշխատանքային ժամերին  սոցիալական ցանցերից օգտվելը  թույլատրվել է միայն լրատվական ծառայություններին, որոնց դեպքում այդ գործողությունը  նրանց  մասնագիտական պարտականությունների մի մասն է կազմում։  Ի դեպ, պետական կառավարման համակարգում  սկսել են ստուգել  աշխատակիցների՝ համակարգից օգտվելու  ունակությունները, մասնավորապես, խոսքը ստեղնաշարավոր  տեքստ տպելու արագության մասին է։  Համաձայնեք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի այս հրահանգը կարելի է  իսկապես համարել արդարացված և ճիշտ որոշում»:

 

Placeholder
Պետական հիմնարկների աշխատակիցներին արգելվել է աշխատանքային ժամերին Facebook մտնել. «Ժողովուրդ»