«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը նվիրում է Հրաչյա Թամրազյանի հիշատակին
Մշակույթ
11:00 22/10/2016
Հայաստան

«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը նվիրում է Հրաչյա Թամրազյանի հիշատակին

Հոկտեմբերի 28-29-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հրաչյա Թամրազյանի հիշատակին:   Գիտաժողովին զեկուցումներ կկարդան նարեկացիագիտության ոլորտի անվանի գիտնականներ՝ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտի, Ժան-Պիեր Մահե, Հ. Շահե Ծ. Վրդ. Անանյան, Հ. Լեւոն Արք. Զեքիյան, Թեո Մաարտըն Վան Լինտ և ուրիշներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Մատենադարանից: 

Գիտաժողովի ընթացքում տեղի են ունենալու նաև գրքերի շնորհանդեսներ՝ Հրաչյա Թամրազյանի «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ), Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը Հ.Լևոն Արք. Զեքիյանի,  Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի,  Սեյրանուշ Մանուկյանի և Դավիթ Ղազարյանև  «Գրիգոր Նարեկացին միջնադարյան մանրանկարներում» (ալբոմ-ուսումնասիրություն): 

Հիշեցնենք, որ Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանի» տնօրեն Հրաչյա Թամրազյանը մահացել է սեպտեմբերի 3-ին: Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։

Placeholder
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը նվիրում է Հրաչյա Թամրազյանի հիշատակին