Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր
Քաղաքական
16:23 22/10/2016
Հայաստան

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր

Այսօր արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին:

ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձել են իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։ 

Placeholder
Հայաստանի և Արցախի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող հարցեր