ՖԻՄԱ-ն՝ Հայաստանի չեմպիոն
Սպորտ
13:15 24/10/2016

ՖԻՄԱ-ն՝ Հայաստանի չեմպիոն

Ավարտվեց Հայաստանի 2016 թ. վոլեյբոլի տղամարդկանց բարձրագույն խմբի առաջնությունը։ Առաջնության չեմպիոն ճանաչվեց Երևանի ՖԻՄԱ թիմը, երկրորդ տեղը գրավեց Ստեփանակերտի հավաքականը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Դինամո-Նոր-Նորքը։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից լավագույն վոլեյբոլիստներ ճանաչվեցին և պարգևատրվեցին լավագույն հարձակվողներ Աշոտ Բալաբեկյանը՝ ՖԻՄԱ, Ավագ Նիկողոսյանը՝ «Դինամո», Ռազմիկ Հակոբյանը՝ Դպրոցականների հավաքական, Անդրանիկ Մոսոյանը՝ Ստեփանակերտ, լավագույն կենտրոնականներ՝ Արամ Մելքոնյանը՝ ՖԻՄԱ, Ալի Մոնֆառեդը՝ ՖԻՄԱ: Առաջնության լավագույն խաղացող ճանաչվեց Հովհաննես Ասմարյանը։
 

Placeholder
ՖԻՄԱ-ն՝ Հայաստանի չեմպիոն