Անթալիայում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել
Իրավունք
11:39 25/10/2016
Աշխարհ

Անթալիայում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել

Անթալիայում առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Ռիա նովոստին գրում է, որ Անթալիայի քաղաքապետը հայտարարել է, որ մի քանի հոգի ստացել  են թեթևակի վնասվածնքեր: Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ: Մեկ մեքենան ամբողջությամբ  այրվել է, երեքը  վնասվել են:

«Դեռ վաղ է ասել, արդյոք դա եղել է ահաբեկչություն: Դա առաջինն է, որ մենք մտածում ենք, բայց, հնարավոր է, պայթյունը տեղի է ունեցել վթարի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, որտեղ մարդ չի եղել»,- ասել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը:
 

Placeholder
Անթալիայում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել