Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք
Քաղաքական
13:42 25/10/2016

Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլին տեղի ունեցած ողբերգությունից հետո ընդհանուր առմամբ հարգանք է ապահովվել հրադադարի նկատմամբ։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Գիտենք, ապրիլից հետո եղել են դեպքեր, այդ մասին կողմերի հետ խոսել ենք»- հավելեց ամերիկացի համանախագահը։

Նրա երկայացմամբ, համանախագահների՝ տարածաշրջանային այցի նպատակն այն է, որ հետամուտ լինենք նախագահների կողմից բարձր մակարդակով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների իրականացմանը։

«Այսօր երեկոյան հանդիպելու ենք Հայաստանի նախագահի հետ ու  կշարունակենք այդ քննարկումը։ Հուսով ենք, որ երկխոսությունը կընթանա ամենաբարձր մակարդակում», -հայտարարեց Ուորլիքը։

Placeholder
Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք