Խաչատուր Քոքոբելյանը  կուսակցությունը վաճառել է  Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:48 26/10/2016

Խաչատուր Քոքոբելյանը կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «Վիկտոր Դալլաքյանի և  պաշտպանության նախկին  նախարարի  գլխավորությամբ  ստեղծվող «Երրորդ հանրապետություն»  կուսակցությունը  ստեղծվել է դեռ 2003-ի հոկտեմբերին։  Այն ժամանակ համապետական երկու՝  նախագահական և ԱԺ ընտրություններից հետո  կուսակցությունը գրանցել  է  Խաչատուր Քոքոբելյանը,  որի ընտանիքի կատմամբ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած  հետապնդումները,  նրան հավանաբար,  զերծ են պահել ինքնուրույն քաղաքական  գործունեություն ձեռնարկելու մտքից։ 

Այժմ «Ազատ դեմոկրատների» նախագահը, 13 տարի առաջ  ստեղծած իրեն պատկանող  և ոչ մեկին պետք չեկած  կուսակցությունը վաճառել է  Վիկտոր Դալլաքյանին, այսպիսով՝  վերջինիս ազատելով գրանցման հետ կապված գլխացավանքից»։

 

Placeholder
Խաչատուր Քոքոբելյանը կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»