ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը
Տնտեսություն
13:36 26/10/2016

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը փոխում է պատասխանատու բիզնեսի կարծրատիպերը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրել է sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար: Այն կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ լայն համագործակցության արդյունքում: Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած մամուլի հաղորդագրությունից:

Առցանց հարթակի միջոցով սկսնակ և գործող գործարարները կարող են ներբեռնել ուսուցողական նյութեր և տեսահոլովակներ, օգտվել մի շարք բիզնես-գործիքներից և տարատեսակ ֆինանսական հաշվիչներից: Այն նաև նախատեսված է դառնալ համագործակցության յուրահատուկ հարթակ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար՝ փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ բացելով նրանց առաջ:

«Մենք միշտ եղել ենք սոցիալապես պատասխատու բանկ: Այս է պատճառը, որ ցանկանում ենք անընդհատ զարգացող հաճախորդ-գործընկերներներ ունենալ, ու հենց այս մղումն է, որ թույլ տվեց մեզ  շուրջ երեք տարիների համառ աշխատանքից հետո ունենալ նման արդյունք: Հետագայում նախատեսում ենք  ընդլայնել առցանց հարթակի գործունեության տիրույթը`  նաև ներառելով գյուղատնտեսության ոլորտը», - ասել է  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«ՓՄՁ-ների համար հնարավորություն ստեղծելը IFC-ի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է՝ համաշխարհային մասշտաբով, ինչպես նաև Հայաստանում: Այս նոր հարթակը բանկի և IFC- ի համատեղ ջանքերի արդյունք է, որի նպատակն է ՓՄՁ-ներին տրամադրել աճի համար անհրաժեշտ գիտելիքներ: Մենք բարձր ենք գնահատում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի հանձնառությունը առաջնորդել այս կարևոր նախաձեռնությունը», - ասաց IFC-ի` Հարավային Կովկասում տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

SME.ACBA.AM կայքի գործարկումը կիրականացվի դեկտեմբեր ամսին:

Placeholder