Նախարարի հայտարարության վերաբերյալ Ֆինանսների նախարարության պարզաբանումը
Տնտեսություն
20:16 26/10/2016
Հայաստան

Նախարարի հայտարարության վերաբերյալ Ֆինանսների նախարարության պարզաբանումը

Հայաստանի ֆինանսների նախարարի մամուլի ծառայությունը այսօր ԱԺ-ում Դիլիջանում ուսումնական կենտրոնի վերաբերյալ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարության հետ կապված պարզաբանում է տարածել, որում նշվում է հետևյալը.

«ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ի պատասխան ՊՈԱԿ –ների վերաբերյալ լրագրողների հարցադրմանը՝ նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը , որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում, այլ Երեւանում:

Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության և տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը  միացված է եղել նախարարությանը:

Հետագայում, կառույցների տարանջատման արդյունքում, Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին  2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Նորոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին»:

Placeholder