WikiLeaks. Apple-ն ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին
Իրավունք
15:41 26/10/2016
Աշխարհ

WikiLeaks. Apple-ն ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին

Ամերիկյան Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին՝  հետաքննություններ անցկացնելու համար:

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ նման խոստովանություն է արել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնն էլեկտրոնային նամակում, որը նա գրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային:

Լիզա Ջեքսոնի՝  շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում, որն այսօր հրապարակվել Է WikiLeaks կազմակերպության կողմից, թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ին, ասվում . «Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու Է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»:

Սա, ըստ գործակալության,  պատկանում է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Փոդեսթայի Էլեկտրոնային փոստից և փոխանցվել WikiLeaks-ին։


 

Placeholder
WikiLeaks. Apple-ն ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին