Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուղեղների արտահոսքը Հայաստանից միակողմանի բնույթ է կրում, և դա չի կոմպենսացվում ներհոսքով,- տնտեսական լրագրողների ակումբում ժողովրդագրության վերաբերյալ քննարկման ժամանակ նման մտահոգություն հայտնեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
«Ստացվում է, որ տարիներ շարունակ մենք դժվարությամբ պատրաստում ենք կադրեր և նվիրում՝ դոնոր ենք դառնում այլ երկրների համար», -նկատեց տնտեսագետը:
Լրացնելով Մանասերյանին, քննարկմանը մասնակից ազգագրագետ Ռուբեն Եգանյանը նկատեց, որ «ուղեղների արտահոսքը» Հայաստանից էական կորուստ է, քանի որ հեռանում են այն մարդիկ, ովքեր շարժիչ ուժ կհանդիսանային ապագա Հայաստանում դրական փոփոխությունների համար:
«Ես այս երևույթը կկոչեի ոչ թե ուղեղների արտահոսք, այլ ուղեղների դուրսմղում: Մարդը գնում է, արտերկրում սովորում է, գալիս է ու պահանջարկված չէ, չի կարողանում իրացվել այստեղ և ելքը տեսնում է արտերկիր գնալու մեջ, որտեղ կունենա լավ աշխատանք», -հայտարարեց Եգանյանը: