Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
19:25 26/10/2016
ԼՂՀ

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ

Այսօր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև  հաստոցավոր ավտոմատ նռնականետ (ՀԱՆ-17) և հակատանկային հաստոցավոր նռնականետ (ՀՀՆ-9):

Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում` ժամը 17:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Գուրգեն Ավետիքի Այվազյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», -նշված է ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ:

Placeholder
Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով հայ զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ