Մոսկվա-Երևան չվերթի օդանավի շարժիչն է բռնկվել
Առողջություն
15:09 26/10/2016
Տարածաշրջան

Մոսկվա-Երևան չվերթի օդանավի շարժիչն է բռնկվել

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից անցած գիշեր Երևան թռչող ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է: «Լայֆ»-ի փոխանցմամբ, ուղևորներն արագ տարհանվել են, նրանք Երևան են հասել պահեստային օդանավով: Նրանք նոր ինքնաթիռ նստելու համար ստիպված են եղել սպասել 3 ժամ, ինքնաթիռն օդ է բարձրացել առավոտյան ժամը 5-ին:

«ЮТейр» ավիաընկերության  ЮТ 879 չվերթի օդանավում հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 2-ին: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է օպերատիվ կերպով հանգցնել կրակը: Ուղևորներից որևէ մեկը չի տուժել:

Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
 

Placeholder
Մոսկվա-Երևան չվերթի օդանավի շարժիչն է բռնկվել