Արտակ Շաբոյանը  պաշտոնանկ կարվի. ՀԺ
Օրվա մամուլ
08:46 27/10/2016

Արտակ Շաբոյանը պաշտոնանկ կարվի. ՀԺ

Քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող  ՀՀԿ-ում  տեղեկություններ կան, որ  առաջիկայում պաշտոնանկ  կարվեն  նաև մի շարք  առանցքային հանձնաժողովների  նախագահներ։  Կուլիսային խոսակցությունների ժամանակ  առաջինը նշվում է  ՏՄՊՊՀ-ն։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են  և կառավարությանը չեն ենթարկվում,  բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են  իշխանությունների ազդեցությունն ու  կատարում են նրանց ցանկությունները։  Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է  Տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նախագահ  Արտակ Շաբոյանը։  Կառավարության՝ հավասար խաղի կանոններ  սահմանելու նպատակներում  բոլորովին չի տեղավորվում հատկապես  Արտակ Շաբոյանը,  որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում  ազատ մրցակցության հետ։ 

Եվ «ՀԺ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝  հավասար մրցակցության հռչակումից հետո  կառավարությանն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել։  Հատկապես, որ Արտակ Շաբոյանն այդ  պաշտոնը ստանձնելուց հետո  բավականին հարստացել է և  կարճ ժամանակ անց  ռեստորան և այլ բիզնես ձեռք բերել»։

Placeholder
Արտակ Շաբոյանը պաշտոնանկ կարվի. ՀԺ