Աշոտյանը չի ուզում հավատալ, որ ԿԳՆ-ից են իր դեմ նյութեր «պատվիրում». «168 Ժամ»
Օրվա մամուլ
09:04 27/10/2016

Աշոտյանը չի ուզում հավատալ, որ ԿԳՆ-ից են իր դեմ նյութեր «պատվիրում». «168 Ժամ»

Մամուլում վերջերս ժամանակ առ ժամանակ  հրապարակումներ են լինում ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) նախկին  նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման  տարիների վերաբերյալ։  Շրջանառվող լուրերի համաձայն՝ ներկայիս նախարար Լևոն Մկրտչյանի և Արմեն Աշոտյանի հարաբերություններն այնքան էլ լավ չեն, և մամուլում Աշոտյանի պաշտոնավարման  շրջանի նյութերը հայտնվում են ԿԳՆ-ի կողմից։ 

«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում  Արմեն Աշոտյանն այս առնչությամբ ասել է. «ԿԳ նախարարի պաշտոնից դուրս  գալու պահից  հայտարարել եմ, որ կրթության և գիտության ոլորտներին հրապարակայնորեն չեն անդրադառնալու։ Այս մոտեցում դեռ ուժի մեջ է։ Ինչ վերաբերում է նման խոսակցություններին, ապա չեմ ցանկանում այս փուլում դրանց հավատալ, քանի որ նման գործելաոճը  ԿԳ ներկայիս վարչակազմի կողմից  սխալ կլիներ թե՛ բովանդակային, թե՛ քաղաքական, թե՛ մարդկային առումներով»։   

Placeholder