«Լուսաշող հրեշտակ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» ֆիլմը
Մշակույթ
10:17 28/10/2016
Աշխարհ

«Լուսաշող հրեշտակ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» ֆիլմը

Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական 13-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է 64 ֆիլմ Հայաստանից, Ռուասատանից, Իրանից, Մալազիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից և Բելգիայից: Այս մասին  հայտնում է Ռիա նովոստին: Ընդհանուր առմամբ փառատոնը ստացել էր 321 ֆիլմի՝ խաղարկային լիամետրաժ, կարճամետրաժ, վավարեգրական և անիմացիոն, հայտեր:

Մրցութային ծրագրում ներառված է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» խաղարկային ֆիլմը: Այն  պատմում է մի կնոջ և տղամարդու մասին, ովքեր էլեկտրաէներգիայի ճգնաժամի պատճառով գրեթե աբսուրդ  իրավիճակներում են հայտնվել: Սա նրանց պատմության, հուշերի, երևականության և երազների մասին է: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում լրագրողների  հետ հանդիպմանը ռեժիսոր Դ.Սաֆարյանն ասել էր, որ ֆիլմի հիմնական իմաստն այն է, որ երբ ապրելու պայմաններն անմարդկային են դառնում, մարդուն շատ դժվար է իր մարդկային դեմքը պահպանել: «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնում այս ֆիլմն արժանացել է «Ժյուրիի հատուկ հիշատակման»:

«Լուսաշող հրեշտակ» փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է նաև իրանցի ռեժիսոր Սեյեդ Հադի Մոհաղեղը «Անմահը» ֆիլմը: Այն  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային մրցույթում արժանաել էր «Արծաթե ծիրանի»:

Մասնակիցների ֆիլմերը գնահատելու է ժյուրին: Ամեն անվանակարգում երեք մրցութային տեղ է: Հաղթոներին հայտնելու են նոյեմբերի 6-ին:

Փառատոնի շրջանակներում, բացի մրցութային ծրագրից,  լինելու է նաև հետահայաց ցուցադրություններ, վարպետության դասեր,  ստեղծագործական հանդիպումներ:

Placeholder
«Լուսաշող հրեշտակ» միջազգային փառատոնի մրցութային ծրագրում է Դավիթ Սաֆարյանի «Տեղական ժամանակով 28:94» ֆիլմը