Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»
Օրվա մամուլ
08:49 29/10/2016

Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»

«Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավար  Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում։  Ամիսներ առաջ, երբ «ՕԵԿ»-ը դարձավ Հայկական վերածնունդ,  նրան միացան մի շարք մանր ու անհայտ կուսակցություններ։  Արթուր Բաղդասարյանն էլ միավորումից բոլորին  անցողիկ տեղեր է խոստացել ապագա խորհրդարանում։  Այժմ, երբ կուսակցությունները սկսել են կազմել համամասնական ցուցակներ,  Արթուր Բաղդասարյանին միացած ուժերը հայտնաբերել են, որ  իրենց անունները տեղ չեն  գտնել անցողիկ  տեղերում։

«Վերաբերմունքը զայրույթ է առաջացրել և միավորված կուսակցությունները քննարկում են անտահերթ  համագումար հրավիրելու և  «Հայկական վերածնունդի» նոր նախագահ  ընտրելու հարցը։  Նրանք վստահ են, որ  իրենք թվաքանակով շատ են, իսկ ՕԵԿ-ը մեկն է,  հետևաբար համագումարին իրենց ձայնը վճռորոշ  կարող է լինել։  Որքան էլ զավեշտալի է,  ՀՎԿ-ին միացած  կուսակցությունները ուզում են  կուսակցության նախագահ  առաջադրել  ռուսամետ հայացքներով հայտնի, մի քանի անգամ սեքս սկանդալի կենտրոնում հայտնված  Ռոբերտ Ահարոնյանին»,-գրել է թերթը։

 

Placeholder
Արթուր Բաղդասարյանի դեմ բունտ է հասունանում. «Ժամանակ»