«ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝  հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
Մշակույթ
11:21 29/10/2016
Հայաստան

«ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին

Վերջերս հիմնադրվել է  եվրոպական անիմացիոն ֆիլմերի մրցանակաբաշխության ասոցացիան, որի մեջ ընդգրկված է 40 երկիր, այդ թվում նաև Հայաստանը: Յուրաքանչյուր երկիր իր դեսպանն ունի: Հայաստանի դեպսանն է «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային փառատոնի տնօրեն Վրեժ Քասունուն,- նախօրեին «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի բացմանն ասաց «Եվրոպայի անիմացիոն մրցանակաբաշխության» ասոցիացիայի նախագահ, գլխավոր քարտուղար  Ժան Պոլ Կոմենը:

Նախքան  փառատոնի մեկնարկը կայացած ասուլիսում նա ասել էր, որ այդ կառույցի նպատակն է մրցանակներ հանձնել կինոարվեստի, կինոարտադրության ոլորտում լավագույն տեխնիկական մասնագիտացում ունեցող մասնագետներին:

Փառատոնի բացմանը հարգանքի տուրք է մատուցվել նկարչուհի, անիմատոր, «ՌեԱնիմանիա» թիմի անդամ  Սևան Նագաշյանի հիշատակին՝ ցուցադրելով նրա լուսանկարներով տեսանյութ: Սևան Նագաշյանը մահացել է հոկտեմբերի 13-ին:

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնը շարունակվելու է մինչև նոյեմբերի 3-ը: Փառատոնային օրերին ցուցադրվել է 450 ֆիլմ:

Placeholder
«ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին