Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը
Մշակույթ
09:54 29/10/2016
Աշխարհ

Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը

Ամերիկացի  գրող, հեղինակ-կատարող և կոմպոզիտոր Բոբ Դիլանը  Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյանի մրցանակի արժանանալուց միայն երկու շաբաթ անց է մեկնաբանել պարգևատրումն ու հայտարարել, որ ընդունում է մրցանակը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Նոբելյան մրցանակի   արժանանալուց հետո նա շարունակել է ակտիվ ելույթները, բայց ոչ մի անգամ չի խոսել իր մրցանակ մասին: Շվեդական ակադեմիային չէր հաջողվել զանգահարել Բոբ Դիլանին:

«Նոբելյան մրցանակի մասին նորությունը ինձ զրկել էր խոսելու ունակությունից»,- ասել է նա՝ այս շաբաթ զանգահարելով Շվեդական ակադեմիա: 

«Ընդունո՞ւմ եմ ես մրցանակը: Իհարկե»,- վստահեցրել է նա և ասել, որ շատ պատվաբեր մրցանակ է:

Daily Telegraph-ին տված հարցազրույցում Բոբ Դիլանը հայտարարել է, որ  ծրագրում է մասնակցել մրցանակաբաշխության արարողությանը:

Նա նշել է. «Դժվար է հավատալ, որ դարձել եմ Նոբելյան մրցանակակիր»:

Placeholder
Բոբ Դիլանը որոշել է ընդունել Նոբելյան մրցանակը