Շախմատի տախտակի առաջ լրագրողներն են
Սպորտ
13:03 29/10/2016
Հայաստան

Շախմատի տախտակի առաջ լրագրողներն են

Երևանում այսօր մեկնարկեց ԶԼՄ ներկայացուցիչների  շախմատային առաջնությունը: Այն կանցկացվի 7 փուլով, արագ շախմատի կանոններով: Յուրաքանչյուր պարտիայի համար կհատկացվի 10-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար 10-ական վայրկյան հավելումով:

Առաջնության կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, նախագահ Տիգրան Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ առաջնությունն անցկացվում է  երկրորդ անգամ. առաջինը նախորդ տարվա հուլիսին էր:

«Կարող եմ ասել, որ այս ընթացքում հետաքրքրությունն առաջնության նկատմամաբ մեծացել է, անցած տարի  մասնակցում էին լրատվամիջոցների 12 ներկայացուցիչներ, այս տարի հայտավորվել է 26 մասնակից »,-ասաց նա:

1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն գավաթներով ու գումարային մրցանակներով:

Մրցաշարի գլխավոր մրացավարն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար Նորայր  Քալանթարյանը:

Նախորդ տարի առաջնության հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենի» թերթի սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Շախմատի տախտակի առաջ լրագրողներն են