Հայաստանին 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու համար
Տնտեսություն
14:50 31/10/2016
Հայաստան

Հայաստանին 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու համար

2017 թվականի պետական բյուջեի նախագծով արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվում է 11 միլիարդ 244 միլիոն դրամ, որի մեծ մասը հատկացվում է  աշխատավարձերին: Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նա նշեց, որ գումարի մեծ մասը տրվում է փրկարար ծառայությանը,  որի էլի գերակշիռ մասը աշխատավարձերի վճարմանն են ուղղվելու: 

Նախարարի խոսքով՝ իրենք աշխատում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ: Ա. Երիցյանը հիշեցրեց, որ  այս տարվա մարտին Կոտայքի մարզում բացվել է ՀՀ ԱԻՆ և ՌԴ ԱԻՆ հումանիտար կենտրոն, պայմանագրի համաձայն 2016-17 թթ  ՌԴ –ն հրշեջ փրկարարական մեքենաներ  է ուղարկելու Հայաստան:  Ա. Երիցյանի խոսքով՝ Ճապոնիայի հետ լուրջ աշխատանք են տանում, ովքեր  հատուկ տեխնիկա են հատկացրել՝ հատուկ շտաբային մեքենաներ, սողանքների դեմ պայքարի տեխնիկա,  հայ մասնագտները վերապատրաստվել են Ճապոնիայում:  Նախարարը տեղեկացրեց, որ պայմանագրի են կնքել Ճապոնիայի հետ, որի համաձայն 15 միլիոն դոլարի չափով 41 հրշեջ մեքենա են ձեռք բերելու, որոնք տրամադրվելու են Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերին:

Ա.Երիցյանը տեղեկացրեց, որ Հայաստանում այսօր կա  496 հակակարկտային կայան, սակայն 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղատնտեսական տնտեսությունները  պաշտպանելու համար:  Ըստ նախարարի, մեծ գումաների հետ է կապված դրանց ձեռքբերումը:

Սեյսմիկ ծառայության մասին խոսելիս, Ա. Երիցյանն ասաց, որ Հայաստանում կա 159 սեյմիկ կայան, լուրջ աշխատանք են տանում Գառնիում:

Placeholder
Հայաստանին 5000 կայան է պետք՝ կարկտից գյուղացիական տնտեսությունները պաշտպանելու համար