Կարևոր է, որ անհարկի  բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
Տնտեսություն
11:45 31/10/2016

Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան

Պետական բյուջեի նախագծի հենքում չորս հիմնական սկզբունքներ են դրված: Ազգային ժողովում  ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինասների նախարար Վարդան Արամյանը: Ըստ նրա, առաջին կարևորագույն սկզբունքը այն է, որ բյուջեի նախագիծը պետք է համահունչ լինի կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին:

«Բյուջեն ոչ միայն ֆինանսական հոսքերի աղյուսակ է,  նաև հարկաբյուջետային քաղաքականության ծրագիր: Կարևոր է, որ դիտակետում պահենք մակրոտնտեսական կայունությունը: Իսկ մակրոտնտեսական կայունության կարևորագույն հենասյուներց մեկը հարկաբյուջետային կայունությունն է, պարտքի կայունությունը: 2017 թվականի բյուջեն թիրախավորել ենք այնպես, որ միջնաժամկետում ունենանք կանխատեսելի և կառավարելի պարտք»,- ասաց նախարարը:

Վ.Արամյանի խոսքով՝ կարևոր է հարկային եկումուտների  հավաքագրման մոտեցումը. «Կարևոր է,  որ անհարկի, լրացուցիչ  բեռ չստեղծենք տնտեսվարողների համար և դա լինի տնտեսությունից ածանցված»:

Ֆինանսների նախարարն ասաց, որ չորրորդ սկզբունքն է պետության կողմից արդեն իսկ ստանձնված և շարունակական բնույթ ունեցող ծախսերի ֆինանսավորումը:

«Սոցիալական, մշակութային, պաշտպանության, հասարակական կարգի պահպանման ոլորտներում ունենք ստանձած պարտավորություններ, անհրաժեշտ է օրենքից ածանցված բոլոր պարտավորություններն առանց խնդիրների իրականացնել»,- ասաց Վ. Արամյանը:

Placeholder
Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան