Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար
Տնտեսություն
13:16 31/10/2016
Հայաստան

Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհություն հայտնեց հաջորդ տարվա բյուջեի նախագծով սահմանված տնտեսական աճի չափից:

«Մենք պիտի աճենք, մենք մեր առաջ աճելու խնդիր չենք դնում,  աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում»,-ասաց Բագրատյանը:

Տնտեսագետ պատգամավորը կարծում է, որ հանրապետություն ու կառավարության ղեկավարներին իրենց թիմը ճիշտ չի ներկայացնում իրավիճակը:

«Նույն թիմը փոքրիկ մաֆիա է, որ ասում է՝ հանգիստ կապրենք առանց լարված աշխատելու, սա է խնդիրը»,-ասաց նա:

Բագրատյանը մտադիր է ուժեղ պայքար տանել ներկայացված թվերի դեմ, առաջարկություններ ներկայացնել, հույս ունի, որ դրանց արդյունքում նախագծում ներկայացված շատ թվեր կփոխվեն:

«Հիմա ես ցույց եմ տալիս 150 մլրդ դրամ  փող, որ կարելի էր ուղղել ներդրումներին: Օրինակ, Կենտրոնական բանկը 12-րդ տարին է՝ փող չի տալիս պետբյուջե, մինչդեռ Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում փոխանցում են»,-ասաց Բագրատյանը:

Հիշեցնենք, ԱԺ մշտական հանձնաժողովներում  սկսել են  «ՀՀ 2017 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները:

Placeholder
Հրանտ Բագրատյանը պայքարելու է բյուջեի նախագծում թվեր փոխելու համար