Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար
Քաղաքական
13:13 31/10/2016

Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար

Ստվերի դեմ պայքարի հարցում մենք լուրջ անելիքներ ունենք: Այսօր Ազգային ժողովում 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ամենակարևորը, գիտեք, աշխարհը երկու հիմնական գործիքով է գնացել դրան՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնց միջոցով ծառայությունների մատուցման ոլորտում ներդնում ես տեղեկատվական տեխնոլոգիաներ, որտեղ խեղումներ անելը դժվար է և այդ տարբերակին մենք գնալու ենք, իսկ մյուս մոտեցումն այն է, որ կարողանաս արդարացի խաղի կանոններ հայտարարել ու պահպանել, ինչի համար անհրաժեշտ գործիքակազմ ներդնելուց զատ, պետք է հաշվետու լինել հանրության առաջ», -ներկայացրեց ֆինանսների նախարարը:

Նա վստահեցրեց, որ կառավարությունը քաղաքական կամք ունի հետևելու «աշխարհի հնարած» միջոցներին ու գնալ այդ ուղղությամբ:

Placeholder
Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ քաղաքական կամք ունեն ստվերի դեմ պայքարելու համար