Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին
Տնտեսություն
15:32 31/10/2016

Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին

Այսօր Ազգային ժողովում Ֆինանսների նախարար Վարդան Արամյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք եղել են գործարարներ, ովքեր փորձել են վարչապետի հայտնի հայտարարությունից հետո բենզին, շաքար ներկրել:

Ի պատասխան Արամյանն ասաց, որ այս պահին որևէ տեղեկություն կամ տվյալ այդ մասին չունի:

Նաև նշեց, թե. «Յուրաքանչյուր տնտեսվարող որ ներմուծում է կատարում կամ ճշգրտում է մտցնում իր ծրագրերում, մի ակնկալեք, որ դա ընդամենը 10-15 օրվա ընթացքում լինելու է: Կապրենք, կտեսնենք: Իրականում խոշոր ներմուծումներ կատարելու համար պետք է ունենաս ենթակառուցվածքներ»:

Նախարարի խոսքով՝ փոքր ներկրողը չի կարող միանգամից խոշոր ծավալներով ներկրումներ իրականացնել և դրա համար պետք է նախապատրաստվել:

Placeholder
Կապրենք, կտեսնենք. Արամյանը՝ նոր ներմուծողների հայտնվելու մասին