Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում 102 տարեկան հասակում մահացել է թատրոնի և կինոյի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Զելդինը: Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով կնոջը՝ Իվետա Կապրալովային:
Նա մահացել է հոկտեմբերի 31-ին, հիվանդանոցում, որտեղ մի քանի օր առաջ էր հոսպիտալացվել: Ըստ աղբյուրի, Զելդինը աշխարհում ամենատարեց գործող դերասանն է եղել, որը շարունակել է խաղալ նույնիսկ 100 տարեկանից հետո:
Հայտնի է նրա «Դիմակահանդեսային գիշեր», «Վանյա հորեղբայրը», «Հունիսի 31-ը», «Ընկերները» ևն: