«Աֆղանական Մոնա Լիզան» ազատ կարձակվի
Իրավունք
11:36 31/10/2016

«Աֆղանական Մոնա Լիզան» ազատ կարձակվի

Պակիստանում օրերս կալանավորված աֆղան փախստական Շարբատ Գուլան, որը որպես «աֆղանական Մոնա Լիզա» հայտնի է  National Geographic-ի էջերից,  ազատ կարձակվի գրավի դիմաց: Այդ մասին հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարարությունը:

«Ես կարծում եմ, կվերանայեմ այդ գործը, քանզի նա կին է, և մենք դրան պետք է նայենք հումանիստական տեսանկյունից» , -«Russia Today»-ի փոխանցմամբ հայտարարել է Պակիստանի Ներքին գործերի նախարար Չոուդրի Նիսարա Ալի Հանան:

Նա հավելել է, որ կատարվածի իրական մեղավորները չինովնիկներն են, ովքեր Գուլային կեղծ փաստաթղթեր են տվել:

«Եթե մենք նրա վրայից հանենք մեղադրանքները, կարտաքսենք կամ կտանք ժամանակավոր վիզա Պակիստանից դուրս գալու համար, մենք պետք է մեղադրանքներ առաջադրենք նրան կեղծ փաստաթղթեր տրամադրած չինովնիկների նկատմամբ:  Նրանք կատարվածի իրական մեղավորներ են, և ես չեմ ցանկանում նրան թույլ տալ խուսափել արդարադատությունից», -հայտարարել է նախարարը:

Նշենք, որ Գուլային Պակիստանի իրավապահները մեղադրում էին կեղծ փաստաթղթերով երկրում ապրելու համար: 

Գուլան համաշխարհային ճանաչում ստացել է այն բանից հետո, երբ 1985-ին նրա լուսանկարը հայտնվեց National Geographic ամսագրի առաջին էջում: Իր արտահայտիչ հայացքի համար Գուլային համեմատել են Լեոնարդու Դա Վինչիի «Մոնա Լիզայի» հետ:

Աֆղանստանի ճամբարում արված «աֆղանական Մոնա Լիզայի» լուսանկարի հեղինակը ամերիկացի լրագրող Սթիվ Մաքքարին է եղել:
 

Placeholder
«Աֆղանական Մոնա Լիզան» ազատ կարձակվի