Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊՆ
Քաղաքական
10:14 31/10/2016
ԼՂՀ

Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊՆ

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդմամբ, շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդը հետ է շպրտվել: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

Placeholder
Շփման գծի չեզոք գոտում դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ. ԼՂՀ ՊՆ