Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե որևէ փոխնախարար հեծանիվով աշխատանքի գնա, միևնույնն է նրան ծառայողական ավտոմեքենա կհատկացվի
ՀՀ Ազգային Ժողովում շարունակում են 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացնելով կառավարության ոչ ֆինանսական ցուցանիշները՝ նշեց, որ կառավարությունը փորձել է կրճատել լրացուցիչ ծախսերը:
Մասնավորապես, ըստ նրա, կառավարությունը կրճատել է 26 ավտոմեքենա՝ նախկինում եղած 83 սպասարկող մեքենայից:
«Այսինքն՝ հաջորդ տարվա բյուջեի կրճատումները հիմնականում մեքենաների օպտիամալացումներով է պայմանավորված»,- ասաց նա:
Բավարար է արդյոք բյուջեն, թե՝ ոչ, Դավիթ Հարությունյանը նշեց, որ ինչպես ցանկացած բյուջե բավարար չէ, բայց պետք է այդ պայմաններում կատարեն իրենց առջև դրված խնդիրները:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքվեց տեսչական բարեփոխումներից, թե կրճատումները ազդե՞լ են բյուջեի հատկացումների վրա: Դավիթ Հարությունյանը նշեց, որ տեսչական բարեփոխումները ենթադրում են որոշակի կրճատումներ, սակայն, ըստ նրա, բարեփոխումների արդյունավետությունը միայն հաստիքների կրճատման մեջ չէ, այլ տարվող ներքին բարեփոխումների մեջ է:
Նա նշեց, որ հաջորդ տարի կավարտեն վեց տեսչությունների բարեփոխումները: Շուկայի վերահսկողության տեսչության բարեփոխման աշխատանքներն արդեն սկսվել են, կմշակվի համապատասխան օրենդրություն, մեկ տեսչություն էլ արդեն վերացվել է ֆինանսների նախարությունից:
ՕԵԿ-ական պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե հեծանիվով աշխատանքի գնացող փոխնախարարներին, ինչպիսին Առողջապահության ներկայիս փոխնախարարն է, արդյոք հատկացվելո՞ւ է ծառայողական մեքենա, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ եթե անգամ փոխնախարարը աշխատանքի գնա հեծանիվով, միևնույն է նրան կհատկացվի ծառայողական մեքենա. «Միգուցե աշխատանքի գնա հեծանիվով, բայց եթե գնա մարզեր, չեմ կարծում, որ մենք մեզ կարող են թույլ տալ այդ շռայլությունը, որ որևէ մեկը հեծանիվով գնա մարզ»: