Արթուր Բաղդասարյանի շուրջ  հասունացող բունտը  նոր երանգներ է ստանում.«Ժամանակ»
Օրվա մամուլ
08:37 01/11/2016

Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում.«Ժամանակ»

«Հայկական վերածնունդ» կուսակցության  ղեկավար  Արթուր Բաղդասարյանի շուրջ  հասունացող բունտը  նոր երանգներ է ստանում։  «Ժամանակ»-ը գրել էր, որ  ՀՎԿ-ին միացած կուսակցություններին  Արթուր Բաղդասարյանը տարբեր պաշտոններ ու  հատկապես անցողիկ տեղեր է խոստացել  ընտրություններին,  սակայն երբ ցուցակի նախնական տարբերակը կազմվել է,  ՀՎԿ-ին միացած կուսակցություններից ոչ մեկ ցուցակում չի եղել։  Վերջիններս էլ պատրաստվում են արտահերթ համագումար  հրավիրել և Արթուր Բաղդասարյանին պաշտոնանկ անել։ 

«Շաբաթ օրը մի քանի կուսակցություններով  Արթուր Բաղդասարյանից գաղտնի ժողով են արել և  որոշել իրենց անելիքները։  Կուսակցություններից մի քանիսի ղեկավարները  բավականին վճռական են տրամադրված, սակայն որոշներին այս աղմուկից հետո  ՀՎԿ-ի կողմից համոզելու և նույն խոստումներով խաբելու  փորձեր են կատարվում։  Դրա վառ ապացույցը  «Հայկանդուխտ» կուսակցության  նախագահ Արմենուհի  Ղազարյանի և «Հայոց Հայրենիք»  կուսակցության  նախագահ  Անահիտ Եղոյանի  հրապարակային բանավեճն է։  Վերջինս Արմենուհի Ղազարյանին հորդորել է  ՀՎԿ-ին միացած 12 կուսակցության անունից հանդես չգալ»,-հավելել է թերթը։

Placeholder
Արթուր Բաղդասարյանի շուրջ հասունացող բունտը նոր երանգներ է ստանում.«Ժամանակ»