Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում
Տնտեսություն
15:30 01/11/2016
Հայաստան

Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում

ՎՏԲ – Հայաստան Բանկն 2016թ.-ի 9-ամսյա տվյալներով ներառվել է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում` պետական բյուջե վճարելով մոտ 2.8 մլրդ դրամ:

ՎՏԲ –Հայաստան Բանկ ՓԲԸ Գովազդի    և հասարակության    հետ կապերի բաժնից մանրամասնում են, որ  բանկը զբաեղեցրել է 2-րդ հորիզոնականը Հայաստանի առևտրային բանկերի ցուցակում և  27-րդ տեղը հանրապետության խոշորագույն հարկատուների ցանկում: Նշված տվյալները ներկայացված  են Հայաստանի կառավարությանն առընթեր  Պետական Եկամուտների Կոմիտեի  2016թ.-ի առաջին 9 ամիսների արդյունքների մասին հրապարակված  տվյալներում:

1000 խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկվել են ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերն, որոնց մասնաբաժինը կազմել է հաշվետու ժամանակաշրջանում վճարված հարկերի 5.3%-ը: Ընդհանուր առմամբ 1000 խոշորագույն հարկատուներն 2016 թ.-ի նշված ժամանակահատվածում պետական բյուջե են վճարել 525 մլրդ դրամ:

Placeholder
Վճարված հարկերի ծավալով ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդգրկվել է Հայաստանի առևտրային բանկերի առաջատարների ցուցակում