Սուրենյան. Նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա
Հասարակություն
14:02 01/11/2016
Հայաստան

Սուրենյան. Նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա

Այս տարերային եղանակը չընդունեք ձմռան սկիզբ: Ֆեյսբուքյան իր էջում տեղակացնում է ԱԻՆ  ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա մեզ և բավականին տևական ժամանակ մենք կունենանք աշնանային արևառատ անուշ օրեր, օդի ջերմաստիճանն էլ նոյեմբերի 4-ից աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով»,-տեղեկացրել է նա:

Կենտրոնից զգուշացնում են, որ նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0...-2 աստիճան ցուրտ:

Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի, 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 

Placeholder
Սուրենյան. Նոյեմբերի 3-ին երկինքը կպարզի, մեր աշնան արևը կվերադառնա