Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան
Քաղաքական
13:02 01/11/2016
Հայաստան

Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան

«Պետական բյուջեի միջոցները որևէ կառավարության օրոք և որևէ երկրում երբեք բավարար չեն լինում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով  հարցին, թե արդյո՞ք բավարար են 2017թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված  գումարը ծրագրերը իրականացնելու համար:

Միաժամանակ նա նշեց, որ հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել է կառավարությանը 2017 թվականի բյուջեի նախագծով: 

Դ. Հարությունյանի խոսքով՝ 2017թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի էական կրճատումներ են եղել,  սակայն դրանք չեն խանգարելու նախատեսված ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Placeholder
Հնարավոր է իրականացնել ծրագրերը նաև այն միջոցներով, որոնք տրամադրվել են 2017-ի բյուջեով. Դ.Հարությունյան